Առողջապահություն 4.2010
Երբ դիմել սրտաբանի
«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից: Առաջիկայում կանխատեսվում է դրանց տարածվածության շարունակական աճ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Բացի այդ, ակնհայտ է վերջին տասնամյակների ընթացքում սիրտ-անոթային հիվանդությունների «երիտասարդացման» հակումը:
Դրանից զերծ չէ նաև մեր հանրապետությունը, իհարկե, եթե ներառվեն նաև այն հիվանդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն դիմել որևէ բուժհիմնարկ և դուրս են մնացել հաշվառումից, ապա կարելի է ենթադրել, որ սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության իրական պատկերն առավել տագնապալի կլինի: Ակնհայտ է, որ մեծանում է այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների անցկացման դերը գործնական սրտաբանության ոլորտում:
Մեր հանրապետությունում ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մարդիկ վատ զգալիս ոչ միշտ են բժիշկ-սրտաբանի դիմում և հաճախ չեն հետազոտվում, որն ունի իր և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառները: Նախ, հասարակության մի ստվար զանգված դեռևս շարունակում է դուրս մնալ որակյալ և մասնագիտացված սրտաբանական անհրաժեշտ հետազոտությունների և վիրաբուժական անհետաձգելի միջամտությունների իրականացման շրջանակներից: Չնայած այն հանգամանքին, որ վերոհիշյալ ծառայությունների ինքնարժեքը մեր երկրում ցածր է եվրոպական և ամերիկյան միջին գներից, այնուամենայնիվ, անվճարունակության և համընդհանուր բժշկական ապահովագրության բացակայության պայմաններում բնակչության գերակշիռ մասին հասու չէ սրտաբանական որակյալ ծառայությունը:
Հաջորդ և ոչ պակաս կարևոր հանգամանքը սիրտ-անոթային հիվանդությունների, դրանց ախտանիշների դրսևորման, կանխարգելման և ընդհանրապես` առողջության պահպանության ու առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության անբավարար իրազեկվածությունն է, ինչպես նաև այն հակասական և անհիմն կարծիքները, որոնք շրջանառվում են ժամանակին սրտաբանական կանխարգելիչ հետազոտությունների իրականացման ու անհրաժեշտության վերաբերյալ: Առօրյա կյանքում հաճախ ենք առնչվում մարդկանց հետ, որոնք պարծենում են, թե չունեն ամբուլատոր պոլիկլինիկական քարտ կամ` չգիտեն իրենց սրտի տեղը: Շատերը տեղյակ չեն սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գնահատման մեթոդներին և կարծում են, օրինակ, որ եթե չեն ծխում, ուրեմն` առողջ են և սրտի հետ կապված խնդիրներ չեն կարող ունենալ: Մյուսները նշում են, որ ունեն մարզիկի առողջություն, և սրտաբանական հետազոտության անհրաժեշտություն չեն տեսնում, մոռանալով, որ անգամ պրոֆեսիոնալ մարզիկները սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կանոնավոր կերպով հետազոտվում են: Ուրեմն պետք է գիտենալ, գնահատել և ընդունել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների առկայության փաստը: Դրանց չափազանց մեծ տարածվածությունն ուղղակիորեն դառնում է հանրապետությունում սիրտ-անոթային հարաճող հիվանդացության և մահացության պատճառ: Ավելցուկային քաշը, քրոնիկական սթրեսը, նստակյաց ապրելակերպը, ծխախոտամոլությունը, ալկոհոլի, աղի չարաշահումը, կենդանական ճարպերով հարուստ, բայց մրգերով ու բանջարեղենով աղքատ սննդակարգն արդեն իսկ սրտաբանական հետազոտությունների անցկացման հիմնավոր փաստարկներ են: Ժամանակակից որոշ ուղեցույցների համաձայն, կանխարգելման նպատակով` անգամ ռիսկի վերոհիշյալ գործոնների և սիրտ-անոթային հիվանդության բացակայության դեպքում, նպատակահարմար է 25-30 և ավելի բարձր տարիքի անձանց տարեկան մեկ անգամ հետազոտվելը:

Յուրաքանչյուր հիվանդության տարածվածության և դրա բարդությունների նվազեցման առավել արդյունավետ և էժան ուղին կանխարգելումն է: Ցավոք սրտի, հաճախ են այնպիսի իրավիճակները, երբ մարդը բավական ուշ է դիմում բժշկի: Հաշվի պետք է առնել այն կարևոր փաստը, որ սիրտ-անոթային հիվանդություններից շատերի զարգացումն ընթանում է դանդաղ և երբեմն աննկատ: Այդ իսկ պատճառով շարունակում է խնդրահարույց մնալ այն հանգամանքը, թե երբ է անհրաժեշտ դիմել սրտաբանի, որ այն չլինի մի դեպքում ավելորդ և չհիմնավորված, իսկ մյուս դեպքում` ուշացած:
Քիչ չեն դեպքերը, երբ կրծքավանդակի շրջանում որոշակի տհաճ զգացողությունների պատճառով բժշկի դիմելու փոխարեն մարդն օգտագործում է ձեռքի տակ եղած որոշ դեղամիջոցներ կամ մի այլ հիվանդի ՙնշանակած սրտի դեղեր՚, սրտաբանի չի դիմում և, ավելին, ցավազրկողների ազդեցությամբ վիճակի թեթևացումը վերագրում է նևրոզին, նյարդայնանալուն և կորցնում այնքան թանկարժեք ժամանակը:
Հիշեցնենք, որ կրծքավանդակի ձախ կեսում անհարմարության (դիսկոմֆորտ), ՙնվաղող՚ բնույթի, ձախ ենթաթիակի շրջանում ու ձախ ձեռքի ցավերի, սրտխփոցի, սրտի անկանոն աշխատանքի, ձախ ենթակողային շրջանում ծանրության զգացման, հետկրծոսկրային հատվածում սուր ցավի դեպքում անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվությունը: Ըստ դիտարկումների առավել հաճախ սրտաբանի դիմում են սրտում ծակոց զգալու դեպքում:
Թվարկենք այն ախտանիշները, որոնք սրտաբանին դիմելու ցուցում են, եթե անգամ նախկինում գանգատներ չեք ունեցել և ձեզ մոտ սիրտ-անոթային հիվանդություն չի ախտորոշվել:
- Սուր ցավ սրտի շրջանում, որը ճառագայթվում է դեպի ձախ ձեռքը և թիակը:
- Հետկրծոսկրային շրջանում և սրտում ցավեր հանգիստ վիճակում ու ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
- Հանգիստ պայմաններում զարկերակային ճնշումը 140/90 մմ ս.ս. գերազանցող ցուցանիշը:
- Շնչարգելություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
- Շնչարգելություն և հազ հորիզոնական դիրքում:
- Սրտի անկանոն զարկեր:
- Հանգիստ պայմաններում հաճախացած (րոպեում 100 զարկից ավելի) երակազարկ (պուլս):
- Հազվադեպ (րոպեում 50 զարկից պակաս) երակազարկ:
- Ոտքերի այտուց:
Պարբերաբար անցկացվող սրտաբանական հետազոտությունները ցուցված են նաև ներզատական համակարգի (շաքարախտ, թիրեոտոքսիկոզ և այլն) և ժառանգական նախատրամադրվածության հիվանդությունների (զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն ծնողների մոտ) դեպքում:
Սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածության աճի միտումն անհնար է կասեցնել առանց խնդրի կարևորության, կանխարգելման և կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկվածության: Ամեն ոք պետք է գիտակցի, որ հիվանդությունների կանխարգելման առաջին քայլը հնարավորինս բժշկի վաղ դիմելն է, որը հնարավորություն կտա խուսափել հիվանդության բարդություններից:
Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 28-86-06 հեռախոսահամարով:
12.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ